«Հայփոստը»՝ «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակակիր

14.10.2019 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայփոստ
Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019թ. նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում եւ արժանացել առաջին մրցանակին:

Հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» եւ Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»:

Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվել է Միացյալ Թագավորության Նորմանդյան Կղզիների Ջերսի քաղաքում:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակում:

Այս տարվա մրցույթի թեման «Ազգային թռչուններ»-ն էր եւ ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 9-ից:

Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
Դիտում՝ 1492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW