Երեւան, 27 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2008 թ. հունվարի 15-ին կհայտարարվի “Հայկական երկաթուղի” ընկերության կոնցեսիոն կառավարման մրցույթի հաղթողը, այսօր Երեւանում ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Անդրանիկ Մանուկյանն ասել է, որ մրցույթի միակ մասնակիցը “Ռուսական երկաթուղիներ” ԲԸ-ն է, որը ներկայացրել է 174.5 մլրդ դրամի ($570 մլն) ներդրումային առաջարկ` նվազագույն $170 մլն փոխարեն: Նախարարը նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում 2009 թ. “Ռուսական երկաթուղիները” պատրաստ է ներդրումների ծավալն ավելացնել 10 մլրդ դրամով: Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին կկայանա ռուսական կողմի ֆինանսական առաջարկի փորձագիտական գնահատումը, սակայն “Ռուսական երկաթուղիներ” ԲԸ փաստորեն արդեն կարելի է համարել մրցույթի հաղթող: “Հայկական երկաթուղի” ՓԲԸ-ը կոնցեսիոն կառավարման է հանձնվում 30 տարով` 20 տարի երկարացման իրավունքով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6233