Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջային նոր նախագիծ են մշակում

08.10.2019 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Ավետիս Կիտանյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Տիգրան Խաչատրյանը Ավետիս Կիտանյանին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների աճող թվի եւ աշխարհագրության ընդլայնման ու ոլորտում ակնկալվող զարգացումների մասին։

Ավետիս Կիտանյանն էլ ներկայացրել է Լիբանանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության ցուցանիշները եւ զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Հանդիպման ընթացքում նախարարները խոսել են նաեւ Պարսից ծոցի երկրներից նոր զբոսաշրջային խմբերի թիրախավորման նախագծի մասին։

Ավետիս Կիտանյանն առաջարկել է ուսումնասիրել լիբանանյան փորձը։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առաջարկել է միասին մշակել նախագիծն ու համագործակցություն հաստատել այդ եւ այլ ուղղություններով։
Դիտում՝ 1224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW