ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է աշխարհի չորս առաջատար բանկերից մեկի՝ չինական Bank of China-ի՝ Կատարի մասնաճյուղի նախագահ Լին Շենգքիանգի գլխավորած պատվիրակությանը: Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ Լին Շենգքիանգն առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերող հայկական ընկերություններին օգտվել բանկի ծառայություններից անվճար: Նա նշել է, որ նոյեմբերի 5-ին բացվող Shanghai Export-Import ցուցահանդեսը նույնպես լավ հնարավորություն կընձեռի ցուցահանդեսի մասնակիցներին: Լին Շենգքիանգը տեղեկացրել է, որ վիրտուալ ցուցադրում կատարելու եւ ընկերությունների մասին տեսահոլովակներ ներկայացնելու հնարավորություն կլինի:Նա խնդրել է հայ գործարարներին տեղեկացնել նաեւ Supply-Demand Matchmaking Conference of the Second China International Import Expo ցուցահանդեսի մասին։ Վարոս Սիմոնյանը խոստացել է նյութերը փոխանցել շահագրգիռ կառույցներին: Tweet Դիտում՝ 1839