“Trade Finance Award 2018”՝ Կոնվերս Բանկի երրորդ մրցանակը 2019-ին

01.10.2019 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #մրցանակ
Կոնվերս Բանկը եվրոպական առաջատար գործընկեր Commerzbank AG բանկի կողմից   արժանացել է "Trade Finance Award 2018" մրցանակին:

«Այն բանկին է շնորհվել 2018թ. ընթացքում առեւտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, «գերազանց համագործակցության, ինչպես նաեւ Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ եւ արդյունավետ գործարար հարաբերությունների» համար:

Սա 2019-ին միջազգային բիզնեսի ոլորտում Կոնվերս Բանկի երրորդ հեղինակավոր մրցանակն է. ավելի վաղ բանկը միջազգային փոխանցումներում գործառնական գերազանցության համար արժանացել է KBC բանկի որակի գերազանցության "Euro STP Excellence Award 2018" մրցանակին: Իսկ Ռոք Բերի ջերմոցային համալիրի նախագծային ֆինանսավորման գործարքի համար ՎԶԵԲ-ի կողմից բանկին շնորհվել է "Deal of the Year – Green Trade" պատվավոր մրցանակը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 15740

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW