ԱՄՀ պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը

27.09.2019 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի հետ հանդիպմանը ներկայացրել է կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։

Նախարարության փոխանցմամբ՝ Տիգրան Խաչատրյանը տեղեկատվություն է ներկայացրել նաեւ մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների եւ առաջընթացի վերաբերյալ։

Քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության եւ արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարեւորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։

Քննարկել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։

Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։
Դիտում՝ 1655

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW