QR վճարումներ՝ Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածում

20.09.2019 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածի ծառայությունները համալրվել են նոր հնարավորությամբ:

Բանկում նշել են, որ այսուհետ հավելվածի օգտատերերը կարող են հեռախոսով կատարել PayX QR վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, ինչպես նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում, որոնց ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է գործարկել ABB mobile bank հավելվածը, սքանավորել PayX QR կոդը եւ հաստատել վճարումը՝ մեկ հպումով։ Վճարումներ իրականացնելու համար հավելվածում անհրաժեշտ է կցել Visa, Mastercard կամ ArCa տեսակի քարտ:

Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածը հասանելի է iOS եւ Android հարթակներում:

«Հայբիզնեսբանկը, հանդիսանալով երկրի խոշորագույն եւ առաջատար բանկերից մեկը, հատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բանկային պրոդուկտների զարգացմանը, որոնք հարմարավետ են դարձնում հաճախորդների սպասարկումը»,- ամփոփել են բանկում:

Դիտում՝ 2895

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW