Երեւանի Անգլիական այգում այսօր շարունակվել են Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկած «Նոր ուսումնական տարին՝ նոր գիտելիքներով» ուսանողական դասընթացները:«Հատկապես ուսանողների համար ֆինանսական գրագիտությունն իրականությունը վերափոխելու իրական հնարավորություն է: Եվ ահա այս նպատակային շեշտադրումն էլ դրված է Հայաստանի բանկերի միության կողմից իրականացվող այդ ընդգրկուն ծրագրի հիմքում, որը ողջ տարվա ընթացքում ուղեկցվելու է բազմազան միջոցառումներով եւ նախաձեռնություններով՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության դրույթները»,- ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ դիմելով մասնակիցներին: 19.09.2019 | 17:40 Հայաստանի բանկերի միությունն ուսանողների համար դասախոսություններ է կազմակերպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների մասնակցությամբ կազմակերպված ուսուցողական այս միջոցառման երկրորդ օրվա օրակարգում նախատեսվել են IDBank-ի Թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի դասախոսությունը վճարային քարտերի եւ դրանց կիրառելիության մանրամասների վերաբերյալ, ինչպես նաեւ Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի դասախոսությունը «Ի՞նչ է հեռահար բանկինգը» թեմայով:«Մասնակիցները բարձր են գնահատել իրականացվող ծրագրի արդյունավետությունը եւ ընդգծել, որ բացօթյա այս դասընթացների գաղափարն ու թեմաների ընտրությունը մեծագույն հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ են ընդունվել ուսանողների կողմից:Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» ծրագրի շրջանակում առաջիկայում կազմակերպվելու են այլ բնույթի միջոցառումներ եւս»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1814