970 մլն դրամ՝ Գյումրիում ավտոմաքսատան կառուցմանը

19.09.2019 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավիթ Անանյան #ՊԵԿ #մաքսատուն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Գյումրիում ավտոմաքսատան կառուցման համար 970 մլն դրամ հատկացնելու մասին (երրորդ փուլ):

«Գումարը կուղղվի կառույցի վերակառուցման աշխատանքների, տեխնիկական հսկողության եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը։ Գնումն իրականացվելու է մեկ անձից»,- ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։


Նա հիշեցրել է, որ ավտոմաքսատան կառուցումն իրականացվում է արտակարգ ռեժիմով եւ քայլերն ուղղված են ժամկետների մեջ տեղավորվելուն։

Կառավարությունը ավտոմաքսատան կառուցման համար առաջին փուլով հատկացրել է 181 մլն, երկրորդով՝ 966 մլն դրամ։

Մաքսատունն իր աշխատանքները մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին։

Ակնկալվում է, որ Գյումրիում օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա։
Դիտում՝ 2255

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW