181 մլն դրամ եւ 21,5 հա հող՝ Գյումրիում ավտոմաքսատան կառուցման համար

01.08.2019 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավտոմաքսատուն #Դավիթ Անանյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացվել գումար եւ տարածք հատկացնել Գյումրիում ավտոմաքսատան կառուցման համար:

Մասնավորապես, կհատկացնի 181 մլն դրամ եւ  Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21,5 հա մակերեսով տարածքը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 4,5 հա-ն բավարար է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի կառուցման համար, մնացած տարածքում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:


«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը ներկրվել է 68 000 ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 000 մեքենա»,- ասել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Դիտում՝ 2841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW