ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ մշակվում է Հայաստանում երեք ավտոմաքսատուն տեղակայելու նախագիծը։ Սրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։Banks.am-ը ՊԵԿ-ից հետաքրքրվել է, թե ինչ փուլում են գտնվում աշխատանքները, որտեղ է նախատեսվում տեղակայել ավտոմաքսակետերը եւ ֆինանսական ինչ միջոցներ են ներգրավվելու նախագծի իրականացման համար։ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկությունը ներկայացնում ենք ստորեւ։ 11.04.2019 | 12:45 Քննարկվում է Հայաստանում երեք ավտոմաքսատուն ունենալու նախագիծը Նոր մաքսատների ստեղծման պատճառըԵրեւանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմաքսատունը ստեղծվել էր որպես մասնագիտական մաքսատուն եւ հանդիսանում էր ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների միակ վայրը Հայաստանում։ Այս հանգամանքը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծում քաղաքացիների համար՝ կապված հեռավոր վայրերից ավտոմեքենա մաքսազերծելու համար Երեւան հասնելու անխուսափելի անհրաժեշտության հետ, որն էլ իր հերթին հանգեցնում էր հերթերի առաջացման։ Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների կենտրոնացմանը զուգահեռ կենտրոնացված էր նաեւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եւ Ինտերպոլի գրասենյակի կողմից իրականացվող հսկողությունը։ Ապակենտրոնացման գործընթացՀՀ ՊԵԿ-ը նախաձեռնել է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների եւ դրա կապակցությամբ իրականացվող պետական այլ հսկողության տեսակների ապակենտրոնացման գործընթաց, որի նպատակն է քաղաքացիներին մաքսային ձեւակերպումների հետ կապված ծառայություններ մատուցել նրանց բնակավայրերին հնարավորինս մոտ տեղակայված մաքսային մարմիններում։ 09.04.2019 | 14:19 Հանձնարարվել է ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել Այս կապակցությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել ավելի համապարփակ առաջարկությամբ՝ ստեղծել արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոններ, ինչը մաքսային գործառնությունների կազմակերպման մեխանիզմների կոնցեպտուալ նոր մոտեցում է։ Կառավարությունը քննարկում էՆերկայում գործընթացի՝ հավանության արժանացման, համակարգման, ֆինանսավորման եւ կազմակերպչական այլ հարցերը կառավարությունում քննարկման փուլում են։ Պատրաստեց Թագուհի Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 2865