Հանձնարարվել է ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխել

09.04.2019 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ավտոմաքսատուն #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Ինչպես Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը, այս հանձնարարականը ծագել է ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում:

Այսօր վարչապետն այցելել է Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն: Նա հերթում սպասող քաղաքացու հետ մասնակցել է ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին:

Վարչապետի մասնակցությամբ՝ գործընթացը կատարվել է 20 րոպեում:

«Պայմանավորվեցինք, որ մեքենան 20 րոպեում պետք է մաքսազերծված լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 3086

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW