Քննարկվում է Հայաստանում երեք ավտոմաքսատուն ունենալու նախագիծը

11.04.2019 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ մշակվում է Հայաստանում երեք ավտոմաքսատուն տեղակայելու նախագիծը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել էր ՊԵԿ-ին միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:


«Մենք հնարավոր է՝ չսահմանափակվենք միայն Գյումրիով եւ ներկայացնենք երեք դիսլոկացիոն մաքսատուն բացելու առաջարկ, որը կապված կլինի լոգիստիկայի ու տարբեր տարածաշրջանների տնտեսական ակտիվությունը զարգացնելու հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Անանյանը։

Նա տեղեկացրել է, որ այս պահին ՊԵԿ մասնագետներն աշխատում են լոգիստիկայի գնահատման ուղղությամբ։
Դիտում՝ 2476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW