Գյումրիի ավտոմաքսատունը կբացվի հոկտեմբերի 11-ին

06.09.2019 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ Գյումրիի ավտոմաքսատունը նախատեսված է բացել հոկտեմբերի 11-ին։

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն՝ այդ կառույցի համար նախատեսված տարածք այցելության ընթացքում ՊԵԿ նախագահը նշել է, որ աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել:

«Նախանշված ժամկետները պետք է պահպանել, եւ եթե ընթացքում անհրաժեշտություն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»,-ասել է ՊԵԿ նախագահը։


Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում մեծածավալ շինարարություն է ընթանում:
    
Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք:

Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:


Գյումրիի ավտոմաքսատունը մեկ պատուհանի սկզբունքով է իրականացնելու ծառայությունները, այսինքն՝ կկատարվեն ոչ միայն մաքսային ձեւակերպումներ, այլեւ տրանսպորտային միջոցների հաշվառում եւ պետհամարանիշի ստացում:

Նախատեսվում է, որ հոկտեմբերին Գյումրիում օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա։
Դիտում՝ 3591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai