Գյումրիում մաքսային մասնագետների համար անվճար դասընթացներ կկազմակերպվեն

05.08.2019 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
Շիրակի մարզում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց:

Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:


ՊԵԿ-ում նշել են, որ դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դասընթացը ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաեւ գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:

Դասընթացին մասնակցել ցանկացողները ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) մինչեւ օգոստոսի 15-ը կարող են ուղարկել հետեւյալ փաստաթղթերը.

- Ինքնակենսագրական (CV),
- Անձնագրի լուսապատճեն (scan),
- Դիպլոմի լուսապատճեն (scan):

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011 801 071 կամ 060 544 988 հեռախոսահամարով:
Դիտում՝ 2931

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW