ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ եւ վենչուրային ներդրողներ, Business Angels Europe կազմակերպության նախագահ եւ МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատիին եւ Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ միջազգային փորձագետները Հայաստանում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բիզնեսի ղեկավարների ու ներդրողների համար կազմակերպվող համաժողովին մասնակցելու եւ ներդրումների ներգրավման, ստարտափերի էկոհամակարգերի ձեւավորման եւ այլ հարցերում խորհրդատվություն տրամադրելու նպատակով:Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը եւ հայկական ընկերություններին ու ստարտափ թիմերին իրենց փորձով ու գիտելիքներով օգտակար լինելու պատրաստակամությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանակարների, ստարտափերի էկոմիջավայրի ձեւավորման եւ կայացման հարցերի շուրջ: Tweet Դիտում՝ 1481