Հայաստանը չի խնդրի ԵԱՏՄ-ին երկարաձգել արտոնությունների ժամկետը

16.09.2019 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Նիկոլ Փաշինյան #արտոնություն
Հայաստանը չի դիմելու ԵԱՏՄ-ին 2020թ. հունվարին վերացվող արտոնությունների ժամկետները երկարաձգելու համար։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը։

«Անընդհատ հետաձգելու քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ, մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք մեր հնարավորությունները եւ աշխատենք մեր զարգացման վրա՝ մեր արդյունավետության շնորհիվ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ հինգ տարվա կտրվածքով գնաճային միտում չի լինելու։

«Մենք Հարկային օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ ենք անում, որ մեր տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Մեր կարծիքով՝ այս ամենը հակակշռելու է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Banks.am-ը հիշեցնում է, որ 2020թ. հունվարի 1-ից ավարտվում է 2015-ից ԵԱՏՄ-ում Հայաստանին տրամադրված ավտոներկրման արտոնությունը:
Դիտում՝ 1838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW