Հայբիզնեսբանկն ամփոփել է «Ապագան իմ աչքերով» մրցույթը

12.09.2019 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #մրցույթ
Հայբիզնեսբանկն ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված՝ «Ապագան իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթը, որի ընթացքում բանկի աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց պատկերացրած բարեկեցիկ եւ հուսալի ապագան:

Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվել է լավագույն նկարը, որով էլ բանկը ձեւավորելու է իր կողմից ներկայացվող «Մանկիկ» քարտի դիզայնը:

«Մրցույթի հաղթող նկարիչը՝ Հայբիզնեսբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Վարչության աշխատակցի դուստր Էրիկա Պողոսյանը, բանկի նոր քարտի դիզայնի հեղինակը դառնալուց զատ, ստացավ նաեւ դրամական պարգեւ եւ նվերներ բանկի կողմից»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 9593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW