Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանում գալիք տարիների համար կանխատեսում է 5,5-6% տնտեսական աճ, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թեթեւ արդյունաբերության ոլորտների աճով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:Banks.am-ը հիշեցնում է, որ գործակալությունը միաժամանակ բարձրացրել է Հայաստանի կառավարության ազգային արժույթով եւ արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի եւ արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3: 27.08.2019 | 18:15 Moody’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը Վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը եւ դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը եւ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ընդգծել են, որ վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի եւ կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ: Tweet Դիտում՝ 1997