Քննարկվել է Երեւանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը

23.08.2019 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #«Լաուրա ինվեսթմենթ»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երեւանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։

Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են  Երեւանում 270 մետր բարձրությամբ եւ 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը. բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ 5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։


Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են $270 մլն։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն  առաջարկվում է ստեղծել  եւ բարեկարգել նաեւ ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի եւ ճոպանուղի:

Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքություն։

Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։

«Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։
Դիտում՝ 3134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW