IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նոր նվիրատվական արշավին
15.08.2019 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Ինչպես նշել են բանկում, Հայաստանում 18000 երեխա չունի կոշիկ, հագուստ եւ դպրոցական պարագաներ։
IDBank-ի աջակցությամբ Երեւան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ, որոնց հետեւելով նույնիսկ հընթացս կարելի է նվիրատվություն անել։ Դրա համար անհրաժեշտ է 77 777 7733 Idram ID-ով փոխանցել ցանկացած գումար, կարելի է նվիրատվություն անել նաեւ պաստառի վրա առկա QR կոդ-ով (փոխանցման գումարը 500 ՀՀ դրամ), donate.am կայքում, ինչպես նաեւ 77 թվերն ուղարկել 7733 կարճ համարին (1 SMS-ի արժեքը 500 ՀՀ դրամ)։
Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրված կլինեն ծրար-թերթիկներ, եւ հաճախորդները հնարավորություն կունենան մասնակիցը լինել բարեգործության՝ նվիրաբերելով 5000 դրամ եւ նշելով, թե երեխայի համար կոնկրետ ինչ են ցանկանում գնել՝ օրինակ՝ տաբատ, պայուսակ կամ գրենական պիտույքներ։ Գումարը կարելի է նվիրաբերել ինչպես կանխիկ, այնպես էլ Idram-ով՝ թերթիկի վրա առկա QR կոդով (նվիրաբերության մեկանգամյա գումարը՝ 5000 դրամ)։ Հաճախորդին՝ իր կողմից նշված էլ․փոստով, ծրագրի ավարտին կուղարկվի հաշվետվություն։
Արշավը կամփոփվի սեպտեմբերին, հավաքագրված գումարով շահառու երեխաները կունենան առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներ։
IDBank-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը հրավիրում են միասին հարթել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների «Դպրոցի ճամփան»։
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը․ 2018թ․150 երեխա IDBank-ի միջոցներով ուղեւորվեց կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբար»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: