«Լիդիանը» ողջունել է փորձագիտական եզրակացության արդյունքները

15.08.2019 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան»
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այսօր մեկնաբանել է ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած՝ Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկան։


«Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ Լիդիանը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին եւ վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Լիդիանի խիստ ուշադիր մոտեցումը։ Ուրախ ենք տեղեկանալ նաեւ, որ փորձաքննական եզրակացության հետ կապված Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման կամ քրեական գործի վարույթը շարունակելու հիմքեր չկան»,- այս առիթով ասել է Էդվարդ Սելլերսը։

«Ծանր տարի էր Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի եւ անուղղակի շահառուների համար։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, կապալառուներին, մատակարարներին, համայնքներին, վարկաատուներին, բաժնետերերին եւ մյուս աջակիցներին, ովքեր այս ողջ ընթացքում վստահել են Լիդիանին»,- նշել է նա։
Դիտում՝ 9129
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW