ՀՀ քննչական կոմիտեն այսօր հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը։Փաստաթուղթը ներառում է շուրջ 220 էջ, բաղկացած է 5 մասից եւ մեմորանդումից։Մեմորանդումի 1․0 գլխում, որը վերնագրված է «Մեղմման եւ անկանխատեսելի դեպքերի համար նախատեսվախ լրացուցիչ միջոցների վերաբերյալ նկատառումներ, նշված է, որ «ընդհանուր առմամբ, Ամուլսարի ԲՍԱԳ/ՇՄԱԳ զեկույցներում մեղմման միջոցների համար օգտագործված նախագծման կոնցեպտները ողջամիտ են եւ համապատասխան»։ Միաժամանակ, փաստաթղթի հեղինակները կոչ են արել «Լիդիան» ընկերությանը անվտանգության լրացուցիչ միջոցներ եւ միջոցառումներ ձեռնարկել՝ հանքավայրի շահագործումն էլ ավելի անվտանգ դարձնելու համար, որոնց ցանկը ներկայացված է փաստաթղթում։Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն եւ այսօրվանից երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը: Tweet Դիտում՝ 11256