Կայացել է Evocabank-ի ավանդային ակցիայի վիճակահանությունը

12.08.2019 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Օգոստոսի 10-ին DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ Evocabank-ի ավանդային ակցիայի վիճակահանությունը:

Ինչպես նշել են բանկում, վիճակահանությանը մասնակցեցին մայիսի 1-ից հունիսի 30-ը Evocabank-ում նվազագույնը 1 մլն դրամ կամ 2 000 ԱՄՆ դոլար գումարով Դասական կամ EvocaOnline ավանդներ դրած բոլոր ներկա ավանդատուները:

Բացի նախապես հայտարարված 3 iPhone XS-երից, 3 Apple Watch Series 4-երից եւ 3 AirPods-երից՝ վիճակահանությանը խաղարկվեց նաեւ 3 Dalma Gift Card՝ յուրաքանչյուրը 50 000 դրամ պարունակությամբ:

«Evocabank-ը շնորհակալություն է հայտնում բոլոր ավանդատուներին բանկի հանդեպ ցուցաբերած վստահության համար եւ նշում, որ բանկը շարունակաբար իրականացնելու է նմանատիպ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW