“Պեժո" ավտոսրահի տնօրեն Արմեն Ասատրյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ու Banks.am կայքին - Պ-ն Ասատրյան, արդեն 5-րդ տարին է, ինչ “ԿարկոմԱվտոն” Հայաստանում ներկայացնում է ՙՊեժո՚ ապրանքանիշը: Ինչպե՞ս եք գնահատում “Պեժոյի” դիրքերը Հայաստանում, կարելի՞ է ասել, որ ՙՊեժոն՚ գտել է իր գնորդին մեր երկրում: - “Պեժո”-ն Հայաստանում պաշտոնապես ներկայացված հինգ տարի եւ վստահաբար կարելի է ասել, որ այն ունի իր ուրույն դիրքը հայաստանյան շուկայում եւ իր գնորդը: Որպես ապացույց կարելի է դիտարկել վաճառքի տարեց տարի աճող ծավալները, հաճախորդների արտահայտած գոհունակությունը, որակյալ հետվաճառքային սպասարկումը: Ի դեպ “Պեժո”-ն Հայաստանում ներկայացված այն եզակի բրենդերից է, որի մեքենաները ստանում են 2 տարվա երաշխիք բոլոր հանգույցների համար` առանց վազքի սահմանափակման: Այսօրվա դրությամբ սա ամենածանրակշիռ եւ միաժամանակ շահավետ փաստարկն է գնորդի համար` հաշվի առնելով մեր հանրապետության ճանապարհների վիճակը: Գործունեության հնգամյակի առիթով այս տարի “Պեժո”-ն Հայաստանում իրականացրել է բազմաթիվ ակցիաներ: Հարկ եմ համարում նշել 7% կանխավճարով, 7 տարի մարման ժամկետով մեր կողմից հունիս-հուլիս ամիսներին իրականացված աննախադեպ ակցիան, որն իր տեսակի մեջ առաջինն էր: Այդ պահի դրությամբ դեռ ոչ մի ավտովաճառող իր գնորդներին նման հնարավորութուն չէր տվել` գնել մեքենա այսքան ցածր կանխավճարով: Այս ակցիային հաջորդեց եւս մեկը` 7% զեղչ բոլոր մոդելների վրա, որը նույնպես մեծ ուշադրության արժանացավ պոտենցիալ հաճախորդների կողմից: Սա դեռ ամենը չէ. մենք պատրաստում ենք եւս մեկ, այս անգամ արդեն ամանօրյա անակնկալ մեր գնորդների համար: - Ինչպիսի՞ն է Հայաստանում “Պեժո” ավտոմեքենաների վաճառքների դինամիկան: Քանի՞ մեքենա է իրացվել այս տարվա ընթացքում: - Այս տարի մենք արդեն վաճառել ենք թվով 100 մեքենաներ, եւ պատրաստվում ենք վաճառել եւս 20-ը: - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Peugeot ավտոմեքենաների վաճառնքների իրական ներուժը մոտ ապագայում: - Միանշանակ կարող եմ ասել, որ այն բավականին բարձր է: Նախեւառաջ դա կարելի է հիմնավորել նրանով, որ “Պեժո”-ն ունի լայն մոդելային գամմա, որն ընդգրկում է մեքենաներ ցանկացած խավի եւ ճաշակի մարդկանց համար: “Պեժո”-ն ունի եւս մեկ շատ կարեւոր և, կարելի է ասել, մոնոպոլ առանձնահատկություն` այն դուր է գալիս կանանց առաջին հերթին իր յուրահատուկ և գեղեցիկ դիզայնի համար:Քանի որ մեր երկրում գնալով ավելանում է և, հուսով եմ, դեռ կավելանա կին վարորդների թիվը, համապատասխանաբար կաճեն նաեւ մեր վաճառքի ծավալները: - Ո՞ր մոդելներն առավել մեծ պահանջարկ ունեն Հայաստանում: Վերջերս սկսեցիք Peugeot 207-ի վաճառնքները: Ինչպիսի՞ն են արդյունքները: - Այսօր ամենամեծ պահանջարկ ունեցող մոդելներեն են. “Պեժո” 206 սեդանը, 307-ը, 407-ը, Partner-ը, որոնք աչքի են ընկնում ժամանակով ապացուցված բարձր որակական հատկանիշներով եւ գտել են իրենց սպառողին մեր շուկայում: Արդեն մոտ 3 ամիս է, ինչ շուկա է մտել նոր 207 մոդելը, որը նույնպես բարձր գնահատականի է արժանացել ավտոսիրող հասարակության կողմից: Այս մոդելը, համոզված եմ, նունպես կունենա հաջողություններ, ինչն արդեն իսկ երեւում է դրա նկատմամբ արագ աճող հետաքրքրուտյամբ: Այս մեքենաների շարժիչները “Peugeot” եւ “BMW” գործարանների համատեղ արտադրանքն են եւ առանձնանում են բարձր արդյունավետությամբ եւ միաժամանակ վառելիքի ցածր ծախսով: Մեքենայի արտաքին եւ ներքին դիզայնը եւս մեկ անգամ ապացուցում են, որ ֆրանսիական ոճը միշտ առաջատար է: - Ինչպիսի՞ նորույթներ եք առաջարկելու գնորդներին 2008 թվականին: - 2008 թ-ը “Պեժո”-ի համար բավականին լուրջ եւ պատասխանատու տարի է լինելու, քանի որ սպասվում են նոր մոդելներ. ՙՊեժո՚ 308-ը եւ 4007-ամենագնացը: 308-ը 307-ի շարունակողն է, սակայն բավականին մեծ փոփոխություններ է կրել: Կարելի է ասել, որ այն լինելու է առանձնահատուկ ավտոմեքենա: Ինչ վերաբերվում է 4007-ին, ապա այն “Պեժո”-ի կողմից արտադրվող առաջին արտաճանապարհային ավտոմեքենան է, որն իր համալրվածությամբ և կեցվածքով ուժեղ մրցակից է լինելու այս դասի այլ ներկայացուցիչների համար և ունենալու է մեծ հաջողություններ: Հայաստանում այս երկու նոր մոդելների վաճառքը նախատեսվում է իրականացնել 2008 թ. սկզբից: Դրանք անպայման կցուցադրվեն “Պեժո”-ի ավտոսրահում և բացի այդ , անպայման կլինի test-drive-ի հնարավորություն բոլոր գնորդների համար: Tweet Դիտում՝ 7788