Օգոստոսի 30-31-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է համաժողով՝ «ՀԱՀ էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2019. պահպանվող տարածքների դերը Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման մեջ» թեմայով:Համաժողովը կազմակերպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ մի շարք միջազգային գործընկերների հետ համատեղ:Ոլորտում ավելի քան 100 դերակատարների, փորձագետների եւ քաղաքականություն մշակողների մասնակցությամբ քննարկվում է Հայաստանի պահպանվող տարածքների դերն ու տնտեսական ներուժը՝ ի նպաստ կայուն զբոսաշրջության զարգացման: Աշխատաժողովի արդյունքում կմշակվի գործողությունների օրակարգ՝ ուղղված Հայաստանի պահպանվող տարածքների ներուժի արդյունավետ օգտագործմանը:Համաժողովի գլխավոր բանախոսներն են «Էկոտուրիզմի միջազգային միության» գործադիր տնօրեն Ջոն Բրունոն, «Բնության պահպանության միջազգային միության» պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովից Թիագո Սուզան, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քարոլ Րիչին, «EUROPARC» ֆեդերացիայի խորհրդի անդամ Փաուլո Քասթրոն: Tweet Դիտում՝ 1915