Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին

25.07.2019 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դուբայ ԷՔՍՊՈ-2020»
ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը եւ ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ Ալ Ալին այսօր ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։

Կողմերը քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, զրուցել են նաեւ ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։

«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին եւ կտեւի շուրջ 6 ամիս։

Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։

Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես՝ ներդրումային եւ զբոսաշրջային ներուժը։
Դիտում՝ 1863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW