Evocabank-ը գործարկել է սեփական emoji-ները՝ Evoji

23.07.2019 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Evoji
Evocabank-ն առաջին անգամ ՀՀ ֆինանսական համակարգում ներկայացրել է իր սեփական emoji-ները՝ Evoji-ները:

Բանկում նշել են, որ «դրանք թրենդային են, երիտասարդական եւ չկրկնվող»:

«Evoji-ներն արդեն կարելի է օգտագործել WhatsApp եւ Telegram հավելվածների միջոցով, ինչպես նաեւ iMessage-ում: Evoji-ները երեւանյան են, ակտուալ տարբեր իրավիճակների համար եւ նկարագրում են ժամանակակից, ակտիվ երիտասարդների կենսակերպը։

Evoji-ները կարելի է ներբեռնել բացառապես անվճար՝ սեղմելով համապատասխան հավելվածի icon-ի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

   

«Մենք համոզված ենք, որ Evoji-ները կդառնան երիտասարդների օրվա անբաժան մասը եւ շատ կսիրվեն նրանց կողմից: Բայց սա դեռ ամենը չէ, շուտով սպասեք Evoji-ների նոր շարքին»,- ասել է Evocabank-ի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լյուսի Սարուխանյանը:

«Evocabank-ը՝ որպես արագ, պարզ եւ նորարար բանկ, մշտապես տարբերվում է իր նորամուծություններով եւ քայլում է ժամանակին համընթաց»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 12512

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW