Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) միջեւ ստորագրվել է ընդհանուր €3 մլն արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր՝ Ախուրյան գետի ջրային ռեսուրսների համալիր կառավարման փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով։Ֆինանսների նախարարությունում նշել են, որ միջոցները տրամադրվելու են շրջակա միջավայրի վրա ու սոցիալական ազդեցության գնահատման եւ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցության կարեւորությունը եւ հույս հայտնել, որ այն կզարգանա նոր ուղղություններով։ Tweet Դիտում՝ 1787