ՊԵԿ-ի հայտարարությունը ՀԴՄ սարքերի տրամադրման վերաբերյալ

18.07.2019 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԴՄ #ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված՝ դրանք տրամադրելու է միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին։

ՊԵԿ-ում հիշեցրել են, որ ընդունված փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներդրման գործընթաց կարող է իրականացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտ:

Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին եւ հավանական այլ ներմուծողներին ներկայացնել իրենց կողմից առաջարկվող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելները՝ առկա ավելի քան 9000 հատ ՀԴՄ սարքերի պահանջարկը բավարարելու նպատակով:
Դիտում՝ 2076

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW