2021-ին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

17.07.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#զբոսաշրջություն #Սոնա Հովհաննիսյան
Հուլիսի 9-10-ը Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչեւ 2020-ն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020 թթ. նախատեսված 2021-2030 թթ. ռազմավարության նախագիծը։

Հայկական կողմի առաջարկով՝ 2021-ին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։

Նիստի շրջանակում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը եւ «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում եւ տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը:

Հայաստանի եւ Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր։
Դիտում՝ 1195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW