Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ հուլիսի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր, ավելի ընդարձակ տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում:Բանկում նշել են, որ նոր ժամանակակից եւ ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջ շարքից՝- ավանդային ու վարկային պրոդուկտների ձեւակերպում,- հաշիվների համալրում,- դրամական փոխանցումների իրականացում,- կոմունալ վճարումների կատարում,- բանկի աշխատակիցների խորհրդատվություններ եւ այլն:Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր եւ վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում: Մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:15-17:00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը: Tweet Դիտում՝ 6380