Evocabank-ն արժանացել է Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» մրցանակին

12.07.2019 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Raiffeisen
Evocabank-ը Raiffeisen Bank International-ի կողմից փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին:

Բանկում նշել են, որ STP (Straight-Through Processing)-ը վճարային գործարքների որակի կարեւորագույն ցուցանիշ է, որը բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանը:

«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է նաեւ աշխատողների պրոֆեսիոնալիզմի մակարդակի եւ Evocabank-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաների արդյունավետության մասին: Այն հավաստում է, որ Evocabank-ի հաճախորդներն ու գործընկերները ստանում են վճարման առավել հուսալի ծառայություններ»,- ասել է Evocabank-ի Միջազգային արտարժութային գործառնությունների բաժնի պետի պաշտոնակատար Անահիտ Գրիգորյանը:

«Մենք շարունակում ենք բարելավել մեր ներքին գործընթացները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:

Evocabank-ը mobile-first ֆորմատով աշխատող Հայաստանում առաջին եւ միակ բանկն է, որն առաջարկում է արագ, պարզ եւ հարմարավետ ծառայություններ իր գործընկերների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 13406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW