Կոնվերս Բանկն աջակցել է սահմանամերձ գյուղերի երեխաների մասնակցությանը «Թումո» ճամբարին
11.07.2019 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ


«Կրթության խրախուսումը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին եւ ստանալ նոր գիտելիքներ»,- ասել են Կոնվերս Բանկում:
Ճամբարի ընթացքում պատանիներն ընտրել են իրենց դասընթացները հասանելի 10 ոլորտներից` նկարչություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, ծրագրավորում, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում եւ այլն:
«Պատանիները ոչ միայն ձեռք են բերել փորձառություն եւ ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ իրենց նախընտրած ոլորտի դասընթացների մասնակցելու արդյունքում ստեղծել են հետաքրքիր նախագծեր` անիմացիայից մինչեւ կայքեր, ռոբոտներ եւ խաղեր»,- ասված է հաղորդագրությունում:
Զուգահեռաբար, երեխաները մասնակցել են տարբեր մշակութային, սպորտային եւ ժամանցային ծրագրերի` ծանոթանալով Երեւանի եւ Հայաստանի տեսարժան վայրերին:
2018-ին բանկը Երեւանում եւ Հայաստանի մարզերում կրթության որակի եւ պայմանների բարելավմանն է ուղղել մոտ 47 մլն դրամ:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: