Զբոսաշրջիկները Հայաստանում $120 մլն-ով ավելի գումար են ծախսել

11.07.2019 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#զբոսաշրջիկ #Արթուր Ջավադյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Հայաստան ժամանած տուրիստներն այս տարի $120 մլն-ով ավելի են ծախսել, քան նախորդ տարի։

Նա նշել է, որ ներկայացված ցուցանիշն արձանագրվել է ՀՀ Կենտրոնական բանկի կատարած ուսումնասիրության արդյունքում։

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտնել է, որ տարբեր մեթոդներով հաշվարկները ցույց են տվել, որ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում մոտավորապես $880 է ծախսում, որը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

Նրա խոսքով՝ արտասահմանյան բանկային քարտերով, նախորդ տարվա համեմատ, 80%-ով ավելի շատ վճարումներ են կատարվել սննդի կետերում, 32%-ով շատ՝ հյուրանոցներում, 36%-ով ավելի՝ զբոսաշրջային գործակալություններում եւ 74%-ով ավելի՝ սուպերմարկետներում։




Դիտում՝ 2413
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW