Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ

10.07.2019 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վեոլիա ջուր
«Վեոլիա ջուր» ընկերության տեղեկացնում է, որ վերջին ժամերին Երեւանի ՋԷԿ-ի եւ Հրազդանի 5-րդ բլոկի տեխնիկական բնույթի խնդիրներով պայմանավորված` դադարեցվել է ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

«Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաեւ ջրամատակարարման կայունության վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունը տեղեկացրել է, որ միջոցներ է ձեռնարկում՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար:
Դիտում՝ 1361

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW