Հայաստանն ու Սինգապուրն ակտիվացում են բիզնես կապերը

08.07.2019 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Լի Սյեն Լուն
Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանի եւ Լի Սյեն Լունի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:  

Նրանք ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը եւ նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:  


Հանդիպման արդյունքներով երկու կառավարությունների միջեւ ստորագրվել են մի քանի փաստաթղթեր՝ այդ թվում եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:
Դիտում՝ 1742

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW