Արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ՝ Գյումրիում եւ Սիսիանում

19.06.2019 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՊԵԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ կառավարությունում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի ներկայացված ռազմավարությունը, որը ներառում է նաեւ նոր մաքսատների կառուցման նախագիծը։

Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ կառույցները կկոչվեն «արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ» եւ կտեղակայվեն Գյումրիում ու Սիսիանում։


«Գյումրիում տարածքն արդեն ընտրվել է։ Հսկայական շինարարություն է լինելու։ Կենտրոնները պետք է տեղակայված լինեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհին զուգահեռ», - ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ լուրջ ներդրումներ են արվելու եւ նախագծային գործընթացը սկսված է։
Դիտում՝ 2103

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW