Բիզնես Արմենիան շարունակում է աշխատանքը՝ առանց կառավարության մասնակցության
17.06.2019 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Բիզնես Արմենիա

«Բիզնես Արմենիա հիմնադրամը հայտարարում է, որ կազմակերպչական փոփոխությունների ենթարկվելուց հետո շարունակում է գործունեությունը՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է ներդրումների եւ արտահանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման խթանմանը։
Բիզնես Արմենիան, ունենալով գործարարության խթանման ահռելի փորձ, ներդրողներին, արտահանողներին, զբոսաշրջության ոլորտի գործարարներին կտրամադրի ֆինանսական, իրավական, մարքեթինգային, վերլուծական, հարկային, բիզնեսի համար անհրաժեշտ այլ խորհրդատվություն եւ աջակցություն», - ասված է
հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նույն հիմնադրամի ֆինանսատնտեսական եւ իրավական տնօրենի պաշտոնը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: