ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է «մեծ հնարավորություններ»
11.06.2019 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Կարող ենք արձանագրել, որ առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34,5%-ով: Ընդ որում՝ ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2,1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20,7%-ով: Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1,1% է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99%-ը վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են»,- ասել է նախարարը հունիսի10-ին Ազգային ժողովում՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նաեւ ամենից շատ արտահանված ապրանքները, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ եւ սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր եւ այլն:
«2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը եւ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր»,- նշել է նախարարը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: