“Յունիբանկը” հայտարարել է նոր ավանդի ներդրման մասին

07.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկը” հայտարարել է ՙԱմանօրյա 2008՚ նոր ավանդի թողարկման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8.5-ից 11%` կախված արժույթից եւ տեղադրման ժամկետից: Ավանդն ընդունվում է դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 300.000 դրամ կամ համարժեքն արտարժույթով: Ավանդի գումարի տոկոսներն ավանդատուին վճարվում են ամեն ամիս: Տրամադրվում է նաեւ օվերդրաֆտ` ավանդի նախնական գումարի 90%-ի չափով:

2007 թ. դեկտեմբերի 6-ից 2008 թ. հունվարի 31-ն ավանդ բացած բոլոր ավանդատուներին որպես նվեր տրամադրվում է Visa Classic քարտ (առանց սպասարկման վճարի գանձման)` ավանդի ցանկացած նախնական գումարի դեպքում, եւ Visa Gold քարտ` ավանդի 6.000.000 դրամ, կամ արտարժույթով համարժեքի նախնական գումարի դեպքում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW