ԿԲ. Ղազախստանից Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է

06.06.2019 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Կենտրոնական բանկ
ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել Ղազախստանից եւ Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ:

«Վերջին օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ Ղազախստանում եւ Ռուսաստանում գործում են սահմանափակումներ՝ կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

ՀՀ Կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, եւ ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որեւէ առանձին սահմանափակումներ, եւ առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել եւս ՀՀ-ին։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, եւ կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 2293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW