Հայաստանը եւ Ասիական զարգացման բանկը «լավ գործընկերներ են»

05.06.2019 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Չեն Շիխին #ԱԶԲ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը եւ Ասիական զարգացման բանկը լավ գործընկերներ են:

«Որպես Հայաստանի նախագահ եւ որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»,- ասել է նախագահը՝ ընդունելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը քաջալերել է բանկի ներկայացուցիչներին՝ ավելի ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում:


ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքը ներկա է եղել Աստանայի տնտեսական ֆորումին եւ շատ տպավորված է այնտեղ Հայաստանի նախագահի հետաքրքիր ելույթից:

«Ձեր խոսքերը ոգեշնչեցին բոլոր ներկաներին,- ընդգծել է նա: -Դուք խոսեցիք գլոբալիզացիայի, 21-րդ դարի մասին, անդրադարձաք ամենակարեւորին՝ մարդկային կապիտալին, արհեստական բանականությանն ու ապագային, նշեցիք, որ տեխնոլոգիաները շատ են փոխվելու: ԱԶԲ-ում շատ քննարկումներ են եղել այն մասին, թե ինչպիսին են լինելու տեխնոլոգիաներն ապագայում»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահական նախաձեռնությունների շրջանակում մտադիր է ձեռնարկել երկրի ապագային ուղղված մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է խթանել կրթության, գիտության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացումը:

Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու գաղափարի մասին:
Դիտում՝ 1157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW