ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի փորձագիտական ներուժն ու մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: «Մեզ համար Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական բաղադրիչով, մենք մեծ նշանակություն ենք տալիս այն մշակույթին, որ ԱԶԲ-ն բերում է Հայաստան»,- ասել է Մհեր Գրիգորյանը Երեւանում՝ ԱԶԲ փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Որպես հետագա համագործակցության ուղղություններ՝ փոխվարչապետն առանձնացրել է ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված գործընկերության ոլորտները եւ հատուկ անդրադարձել համագործակցության ընդլայնմանը զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Տնտեսության զարգացման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը կարեւորել է Հայաստանում նորարական գաղափարների իրացման համար հարթակի ձեւավորումը, տաղանդների բացահայտումն ու մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: 22.01.2019 | 16:36 ԱԶԲ-ն կընդլայնի Հայաստանի հետ գործակցության ոլորտները ԱԶԲ փոխնախագահը ներկայացրել է փոխվարչապետին 2019-2023 թվականների համար ԱԶԲ-Հայաստան «Երկրի համագործակցության ռազմավարություն» փաստաթղթի հիմնական սկզբունքներն ու հայտնել, որ փաստաթուղթը նախատեսվում է հաստատել 2019թ. սեպտեմբերին: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ԱԶԲ մշտապես լավ հարաբերությունների պահպանման առնչությամբ եւ հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա առաջիկա 5-ամյա ռազմավարության ընդունումից հետո: ԱԶԲ փոխնախագահը վերահաստատել է բանկի հանձնառությունը աջակցելու Հայաստանի զարգացմանը: Tweet Դիտում՝ 1307