ԱԶԲ-ն կընդլայնի Հայաստանի հետ գործակցության ոլորտները

22.01.2019 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Տակեհիկո Նակաոյ,Նիկոլ Փաշինյան
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման եւ ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյն ասել է Դավոսում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։


Քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման,  սեյսմիկ անվտանգության բարելավման եւ այլ բնագավառներում:

Քննարկվել են նաեւ ԱԶԲ-ի կողմից մեր երկրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 2246

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW