Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ներկայում աշխատում է «Ռազմավարություն 2030» ծրագրի մշակման ուղղությամբ եւ վերջնական տարբերակը կհրապարակի առաջիկա ամիսներին:Banks.am-ը, մայիսի սկզբին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱԶԲ խորհրդի 51-րդ հանդիպման շրջանակում, զրուցել է ԱԶԲ քաղաքային պլանավորման եւ քաղաքականության մասնագետ Ժիրո Տոմինագայի հետ՝ Հայաստանի հետ գործակցության եւ «Ռազմավարություն 2030»-ի շուրջ: Հայաստանի հետ ծրագրերի մասինՀայաստանը ներկայում դասակարգվում է որպես ցածր միջին եկամուտ ունեցող երկիր: Մինչեւ 2030թ. ընկած ժամանակահատվածը երկիրը կարող է անցում կատարել ավելի բարձր մակարդակի: Համոզված եմ, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ ԱԶԲ-ն կարող է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ գիտելիքի փոխանակման եւ, իհարկե, ֆինանսավորման մասով: Եվ մենք իսկապես անհամբեր սպասում ենք, որ կարողանանք աշխատել Հայաստանի գործընկերների հետ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում ներդրումների առումով: Ակնհայտ է, որ առկա են բազմաթիվ հնարավորություններ: Համոզված եմ, որ արդեն իսկ գործունեություն ծավալում ենք այս ուղղությամբ, բայց նաեւ փորձում ենք ակտիվորեն դիտարկել նոր հնարավորություններ՝ աշխատելու պոտենցիալ հայ գործընկերների հետ: 03.05.2018 | 11:39 ԱԶԲ նախագահ. Ստեղծված իրավիճակը չի ազդի ՀՀ-ում մեր ծրագրերի վրա Նոր ռազմավարությամբ մենք նաեւ մեծ շեշտադրություն ենք հատկացնելու հանրային-մասնավոր հատված գործընկերությանը:Կան մի շարք մարտահրավերներ մասնավոր հատվածում, բայց ամենակարեւորն այն է, որ կողմերը համապատասխանեն ներդրումներին առնչվող միջազգայնորեն ընդունված ստանդարտներին: Եվ եթե կարողանայինք ինտենսիվացնել այդ ջանքերը, համոզված եմ՝ մեզ համար միասին աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կառաջանան: ԱԶԲ-ի նոր ռազմավարության առանցքային դրույթներըՌազմավարության աշխատանքները ներկայում զարգացման փուլում են: Մենք, ապրիլից սկսած, նախնական տարբերակը տեղադրել ենք կայքում՝ խորհրդատվություն ստանալու նպատակով, եւ մինչեւ մայիսի 9-ը հնարավոր էր կարծիքներ ուղարկել մեզ: Այս մեթոդով հավաքում ենք մեկնաբանություններ շահագրգիռ տարբեր կողմերից, այդ թվում՝ ՀԿ-ներից, վերլուծական կենտրոններից եւ այլն: Գործընթացի ավարտից հետո կպատրաստենք թարմացված տարբերակը եւ արդեն հուլիսի վերջին ակնկալում ենք ստանալ վերջնական հաստատումը բանկի խորհրդի կողմից: Ինչ վերաբերում է գլխավոր կետերին, ապա դրանք մի քանիսն են:Առաջինն աղքատությունն է, մենք շարունակելու ենք ձգտել աղքատության կրճատմանը: Տեղյակ ենք, որ բավական առաջընթաց կա այս համատեքստում Ասիայում: Աղքատությունից բացի, շատ այլ խնդիրներ կան, որոնց հետ եւս պետք է հաշվի նստել: Այն տեսլականը, որը մենք առաջարկում ենք այսօր, առավել զարգացած, ներառական, կայուն եւ ճկուն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ստեղծումն է: ԱԶԲ-ն մեծ կարեւորություն է հատկացնում մասնավոր հատվածի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ այն աճի, աշխատատեղերի ստեղծման եւ բարեկեցության շարժիչն է: Մենք ցանկանում ենք ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել մեր աջակցությունը՝ այս ոլորտի զարգացման համար:Երեւի տեղյակ եք, որ ենթակառուցվածքների ֆինանսավորման եւ այլ ոլորտների միջեւ մեծ անդունդ կա: Միաժամանակ, ԱԶԲ-ն փոքր ֆինանսավորման աղբյուր է՝ համեմատած առկա մեծ անդունդի հետ: Այնպես որ, մենք մեծ շեշտ ենք դնում այն բանի վրա, թե ինչպես կարող ենք մոբիլիզացնել հատկապես մասնավոր հատվածի ֆինանսավորումը: Մենք առանձին մաս ունենք՝ նվիրված գիտելիքին: Հասկանում ենք, որ Ասիայի զարգացմանը զուգահեռ՝ մեր ներդրած արժեքը ոչ միայն վերաբերում է ֆինանսական աջակցությանը, այլեւ փորձին, որը մենք կարող ենք համատեղել: Ուշադրության կենտրոնում են նաեւ սոցիալական պաշտպանությունը, աշխատատեղերի ստեղծումը՝ հաշվի առնելով այն, որ ասիական որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում եւ Ֆիլիպիններում, հսկայական երիտասարդություն կա, որն աշխատատեղերի խիստ կարիք ունի: Կլիմայի փոփոխությունները եւս մեծ խնդիր են: Մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում գենդերային հավասարությանը, այն բանին, թե ինչպես ինտեգրենք սեռային հարցերը մեր գործունեության շրջանակում: Պատրաստել է Նարինե Դանեղյանը Tweet Դիտում՝ 4926