ԱԶԲ նախագահ. Ստեղծված իրավիճակը չի ազդի ՀՀ-ում մեր ծրագրերի վրա

03.05.2018 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Թեքհիկո Նակաո
Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոն ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի ազդի ԱԶԲ-ի ծրագրերի վրա:

Այս մասին նա ասել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում այսօր մեկնարկած ԱԶԲ կառավարիչների խորհրդի 51-րդ տարեկան հանդիպմանը՝ պատասխանելով Banks.am-ի թղթակցի հարցին:

«Հայաստանի նախկին նախագահը, որը դարձավ վարչապետ, հրաժարական տվեց բողոքի ցույցերի արդյունքում։ Այնպես որ, ներկայում քննարկումներ են ընթանում նոր կառավարություն ձեւավորելու նպատակով։ ԱԶԲ-ի ծրագրերը ներկայում շարունակվում են համապատասխան կառույցների հետ համատեղ։

Շատ երկրներում բազմաթիվ օրինակներ կան, երբ կառավարությունները ժամանակին չեն ձեւավորվում, եւ մենք, այդուհանդերձ, այնտեղ գործունեություն ենք ծավալում։ Այնպես որ, համոզվա՛ծ եղեք, որ ստեղծված իրավիճակն ազդեցություն չի ունենա Հայաստանում մեր ծրագրերի վրա»,- ասել է Թեքհիկո Նակաոն:

ԱԶԲ կառավարիչների խորհրդի՝ 4000-ից ավելի մասնակից ունեցող տարեկան համաժողովը կշարունակվի մինչեւ մայիսի 6-ը։
Դիտում՝ 5219
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW