Յունիբանկի նոր՝ «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

05.06.2019 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ
Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում:

Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես՝ բեռնային համալիրում դրամարկղային եւ վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:
 
«Նոր մասնաճյուղեր բացելով՝ մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ՝ սպասարկվելու հենց տեղում, եւ մենք ապահովեցինք այդ հնարավորությունը»,- նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:    
 
«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում՝ վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:
 
«Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ եւ վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:
 
Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Մինչեւ տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս եւ Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2205

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW