11,8 մլրդ դրամի տույժ ու տուգանք է ներվել

04.06.2019 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #տույժ #տուգանք
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի եւ տուգանքների ծավալը 2019-ի հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 889:

«Սկսած 2018-ի հուլիսի 1-ից՝ ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչեւ 2018-ի մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար դրամը:

Վարկային պատմության բարելավումն անդրադարձել է 126 585 անձանց»,- նշել են ԿԲ-ում:   
Դիտում՝ 1542

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW