ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են հանցավոր այլ դրսեւորումներ եւս։Հարուցվել է երկու այլ քրեական գործ։«Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Ծրագրի Տրանշ 1-ի (Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ) որոշ հատվածներում ենթակապալի պայմանագրի հիման վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի կազմակերպմամբ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ընկերության կողմից 2014թ. նոյեմբերի 21-ից մինչեւ 2016թ. հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմված կատարողական ակտերում, հանձնման ընդունման ակտերում եւ դուրս գրված հարկային հաշիվներում, պատվիրատուին խաբեությամբ եւ նրա վստահությունը չարաշահելով, հանձնվել են ոչ թե պայմանագրով նախատեսված չափանիշներին համապատասխան 771 652 520 դրամ արժեքով աշխատանքներ, այլ՝ ավելի ցածր չափանիշների՝ 556 615 520 դրամի աշխատանքներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 215 037 000 դրամ գումար եւ այդ գումարի չափով պետությանը պատճառվել է վնաս»,- ասված է հաղորդագրությունում:Քննչական կոմիտեում նշել են, որ բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ենթակապալառու ընկերության տնօրենը, ընկերության աշխատանքային գործունեության ընթացքում առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն առերեւույթ խուսափելու նպատակով, մի շարք ընկերություններից՝ առանց վերջիններիս կողմից ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, ձեռք է բերել ընկերության ծախսերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով մտցրել է օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթում, ինչի արդյունքում խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:2019թ. մայիսի 31-ին նշված ենթակապալառու ընկերության իրական տնօրենին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս կողմից, որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարվել 200 մլն դրամ:Քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաեւ նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված 31 900 000 դրամի, 3 մլն ռուբլու եւ $60 000 դրամական միջոցների վրա:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 05.09.2018 | 14:29 23,5 մլրդ դրամի չարաշահում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրում Ավելի վաղ հայտարարվել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23 553 817 000 դրամ: Tweet Դիտում՝ 1898